Բյուրեղավանում հիմնանորոգվում է քաղաքային պոլիկլինիկայի շենքը, իսկ Ջրաբերում կառուցվում է օրվա կարգավորիչ ջրամբար

Բյուրեղավանում հիմնանորոգվում է քաղաքային պոլիկլինիկայի շենքը, իսկ Ջրաբերում կառուցվում է օրվա կարգավորիչ ջրամբար

Աշխատանքային հերթական այցի շրջանակում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Բյուրեղավան խոշորացված համայնքում էր: Մարզպետը խորհրդականի՝ Մհեր Գևորգյանի և Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի ուղեկցությամբ շրջել է Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տարածքով, ծանոթացել կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին տեղեկացրեցին Կոտայքի մարզպետարանից:

Քաղաքային պոլիկլինիկայի վարչական շենքի ամբողջ տարածքի, տանիքի ու բակի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին դեռևս կառավարության 2019- 2020 թթ. սուբվենցիոն ծրագրերով: Ինչպես հաղորդագրության մեջ է նշվում, ամբողջովին փոխվել է պոլիկլինիկայի բակը, ցանկապատվել, ասֆալտապատվել և կանաչապատվել է ամբողջ տարածքը, կառուցվել են աստիճանավանդակներ, ավտոկայանատեղի, շտապ օգնության մեքենայի շվաքարան:

Աշխատանքների երկրորդ փուլով այս պահին իրականացվում է շենքի ներքին հարդարում:

Կոտայքի մարզպետը և Բյուրեղավան համայնքի ղեկավարը քննարկել են աշխատանքների ընթացքը. Ահարոն Սահակյանը մատնանաշել է որոշակի փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը, որոնք կդիտարկվեն շինարարների կողմից:

Բյուրեղավան և Նուռնուս բնակավայրերում դիտարկվել են նաև կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացված կապիտալ ասֆալտապատման աշխատանքները:

Այցի հաջորդ կանգառը Ջրաբերն էր, որտեղ Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի՝ կենսական անհրաժեշտության ամենամեծ ծրագրերից մեկն է իրականացվում՝ կառուցվում է խմելու ջրի ներքին բաշխիչ ցանց և օրվա կարգավորիչ ջրամբար: Ջրաբեր բնակավայրի խմելու ջրի համակարգի կառուցման առաջին փուլը՝ բարձր ճնշման ջրագծի կառուցումը, իրականացվել էր 2020 թվականին՝ կրկին սուբվենցիոն ծրագրով։ Իսկ այս ծրագրի իրագործումից հետո բնակավայրում խմելու ջրի խնդիրն ամբողջությամբ կլուծվի: Համակարգը սպասարկելու է բնակավայրի շուրջ 93 տնտեսության:

Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք համաֆինանսավորման սկզբունքով:

Մարզպետը հորդորել է խստագույնս ապահովել կատարված աշխատանքների որակ և սահմանված ժամկետների պահպանում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում