Աննա Մկրտչյանը որոշել Է քաղհալածյալ ձևանալ, իրավապահների օղակը սեղմվում է նրա ընտանիքի շուրջ
Քիչ առաջ ԱԺ-ում ելույթ ունեցավ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: Ելույթը պատգամավորը եզրափակեց «այս ամենի համար մեղավոր է կապիտուլյանտ Նիկոլը» արտահայտությամբ, ինչին ի պատասխան ՔՊ-ական պատգամավորները դահլիճից վանկարկեցին «մերժված Չիբուռաշկա»՝ նկատի ունենալով նրա կուսակցական առաջնորդ Սերժ Սարգսյանին։ Այնուհետև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստիպված եղավ Աննա Մկրտչյանին դուրս հրավիրել ԱԺ նիստերի դահլիճից:
Ըստ մեզ հասած տեղեկությունների, վերջին շրջանում իրավապահների իրականացրած ակտիվ աշխատանքների արդյունքում Քասախ համայնքում թույլլ տրված չարաշահումների արդյունքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր՝ Արա Մկրտչյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է, դեռևս հունիսի 20-ին Հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը։
Թերևս սրանով է բացատրվում ԱԺ պատգամավորի ագրեսիվ ու անհավասարակշիռ պահվածքը, ով ամեն կերպ ջանում է իր անձի վրա ուշադրություն գրավել, որպեսզի հետագայում քաղհալածյալ ձևանա, քանզի իրավապահների օղակը նրա ընտանիքի շուրջ գնալով սեղմվում է:
Աղբյուրը՝ ArmeniaNews
Կարծիքներ