Ստամբուլի օդանավակայանում դադարեցվել են բոլոր թռիչքները
![Ստամբուլի օդանավակայանում դադարեցվել են բոլոր թռիչքները](https://freenews.am/uploads/images/image_750x_61eea019b47dd.jpg)
Ձյան առատ տեղումների հետևանքով Ստամբուլի օդանավակայանում բոլոր թռիչքները դադարեցվել են:
Այս մասին հայտնում է թուրքական sozcu.com.tr-ն:
Նախնական թռիչքները դադարեցվել են մինչև այսօր ժամը 18:00-ն:
Ներկայումս օդանավակայանում ձնամաքրման աշխատանքներ են իրականացնում 500 աշխատող և 180 միավոր տեխնիկա:
Կարծիքներ