Իրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերսկսի իր գործունեությունը
Իրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերսկսի իր գործունեությունը: Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհային և քաղաքային զարգացման նախարար Մեհրդադ Բազրփաշը՝ Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ իր հայտարարության մեջ:
Նախարարը հիշեցրել է կողմերի միջև վերջերս տեղի ունեցած թյուրիմացությունների մասին:
Նա նշել է, որ իրանական կողմը դիմել է Ադրբեջանի դեսպանատան գործունեության շուտափույթ վերսկսման խնդրանքով, և Ադրբեջանը խոստացել է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել հնարավորինս սեղմ ժամկետներում:
Կարծիքներ