ՃՏՊ Սպիտակ-Երևան ավոճանապարհին․ վարորդը տեղում մահացել է
Օգոստոսի 31-ին, ժամը 14։52-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի մոտ 17-րդ կմ-ին «Կիա սորենտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 600 մետր գլորվելով՝ հայտնվել հարակից ձորակում։
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, մոտեցրել «1-03» ծառայության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը։
Կարծիքներ