Ցերեկով հայ պապիկին ծեծող դաշնակն ինչով է տարբերվում Թալիշում հայ պապիկի ու տատիկի ականջները կտրող թշնամուց. Հովակիմյան

Ցերեկով հայ պապիկին ծեծող դաշնակն ինչով է տարբերվում Թալիշում հայ պապիկի ու տատիկի ականջները կտրող թշնամուց. Հովակիմյան

Դաշնակ երիտասարդը, որը օրը ցերեկով ծեծում է հայ պապիկին, ինչով է տերբերվում թշնամուց, որն օրը ցերեկով Թալիշում կտրում է հայ պապիկի ու տատիկի ականջները:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Հովակիմյանը:

Դերասանուհին գրառումն ավարտել է հետևյալ հետգրությամբ.

«Հ.Գ Ինձ լատենտ թրքամոլ համարող «հայրենասերներին» եմ հարցս ուղղում.

Սա հոլովակը դիտելուց շատ ժամեր հետո եմ գրում,որ կարողանամ զսպել վիրավորական բառերի կույտը, որ հարիր չէ ինձ,ու ես չեմ դառնա դուք...

Խուժան ասկյար զորք է ժողվել,

Եկել, Մշո դաշտն է պատել:

Սուլթան կուզե ջնջե մըզի,

Զարթի՛ր, լաո՛, մըռնիմ քըզի»:

Հիշեցնենք, որ այսօր համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ մի խումբ երիտասարդներ ծեծում են մի քանի այլ անձանց: Դատելով տեսանյութում առկա կադրերից՝ բռնության ենթարկվող անձինք տարեցներ են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում