Մակրոնը կոչ է արել շարունակել ռուս-ուկրաինական բանակցությունները
Ֆրանսիան կողմ է ռուս-ուկրաինական բանակցությունների շարունակությանը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Բեռլինում հանդիպումից հետո։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը պետք է ամեն ինչ անի հրադադարի հասնելու համար և օգնի Ուկրաինային բանակցություններ վարել այն պայմաններով, որոնք ինքը կորոշի։ «Մեր դիրքորոշումն է՝ մոտ լինել Ուկրաինային՝ ապահովելու նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ոչ ավել, ոչ պակաս»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Կարծիքներ