Կիևում Զելենսկու դեմ ակցիայից հետո լրագրողի են ծեծել

Կիևում Զելենսկու դեմ ակցիայից հետո լրագրողի են ծեծել

Ուկրաինական «Տառեր» ինտերնետային պարբերականը գրել է, որ Կիևում նախագահ Զելենսկու գրասենյակի մոտ ակցիայից հետո լրագրող Ալեքսանդր Կուժելնին ծեծի է ենթարկվել:  Ակցիան կազմակերպել է «Ազգային կորպուս» կուսակցությունը: Դա ներկայացուցիչները բախում են ունեցել ոստիկանների հետ: 

Ակցիայի մասնակիցները  անվադողեր են այրել, պայթուցիկ փաթեթներ նետել իրավապահների ուղղությամբ: Այնուհետ ակցիայի մասնակիցները շարժվել են այն տան մոտ, որտեղ, ըստ իրենց ունեցած տեղեկությունների, բնակվում է Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Ակցիայի ընթացքում վիրավորում է ստացել 7 ոստիկան ու 1 զինծառայող:

Ըստ աղբյուրի՝  ակցիայի մասնակիցներից մեկը լրագրող Կուժելնուն հորդորել է հեռանալ տարածքից, ինչից հետո վերջինս որոշել է գնալ: Ապա՝ անծանոթը վազել է նրա հետևից, ստիպել ջնջել արված լուսանկարները ու բռնություն կիրառել նրա նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում