ՀԱՊԿ-ը անդամ պետության տարածքում խաղաղապահներ կարող են տեղակայվել հատուկ դիմումի և ՄԱԿ-ի ԱԽ մանդատի առկայության պարագայում. ՀԱՊԿ մամուլի քարտուղար
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը համապատասխան դիմումի դեպքում կկարողանա խաղաղապահ ուժեր ներգրավել ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության ապահովման գործողություններում՝ միայն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ և միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից համապատասխան մանդատ ստանալու դեպքում:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը՝ պատասխանելով համապատասան հարցին: Վերջինս հավելել է, որ այդ որոշման համար պետք է լինի նաև բոլոր հակամարտող կողմերի համաձայնությունը:
Նա նաև հիշատակել է ՀԱԿՊ խաղաղապահ գործունեության մասին 2007 թվականին կնքված համաձայնագիրը: Նրա խոսքով՝ խաղաղապահ գործունեության ծավալման մասին որոշումը կազմակերպության անդամ երկրների տարածքում ընդունվում է ՀԱԿՊ հավաքական անվտանգության խորհրդի կողմից:
ՀԱՊԿ կազմում չընդգրկված երկրի տարածքում գործողության անցկացման դեպքում նույնպես պահանջվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը:
«Որոշումն ընդունվում է հաշվի առնելով անդամ պետությունների ազգային օրենսդրությունը՝ պետության պաշտոնական դիմումի հիման վրա իր տարածքում խաղաղապահ գործունեություն իրականացնելու համար»,- ընդգծել է Զայնետդինովը:
Ընդգծվում է, որ հակամարտության գոտում ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման համար անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ի կողմից հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվում:
Կարծիքներ