Բազում գյուղի վերջնամասում՝ թունելի վերին հատվածում, այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Բազում գյուղի վերջնամասում՝ թունելի վերին հատվածում, այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Փետրվարի 15-ին, ժամը 12։35-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազում գյուղի վերջնամասում՝ թունելի վերին հատվածում, այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մարվել է ժամը 17։35-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնկացել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում