ՆԱՏՕ-ն ցանկանում է ուժեղացնել ակտիվությունը արևելյան սահմանների մոտ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է փետրվարի 17-18-ին դաշինքի պաշտպանության նախարարների ղեկավարների հանդիպմանը առաջարկել ավելացնել ֆինանսավորումը, այդ թվում` արևելյան սահմանների մոտ դաշինքի ակտիվությունն ուժեղացնելու համար: Այս մասին կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ես կառաջարկեմ զգալիորեն ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը մեր հիմնական զսպող և պաշտպանական գործունեության համար: Սա կօգնի դաշնակիցների ուժերի տեղակայմանը դաշինքի արևելյան մասում, օդային պարեկների, ռազմածովային ուժերի տեղակայման և զորավարժությունների համար: Համատեղ ծախսերի ավելացումը ցույց կտա միմյանց պաշտպանելու մեր հանձնառության ուժը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Կարծիքներ