Էդմեն Շահբազյանը հաջողություն է մաղթել Արման Ծառուկյանին

Էդմեն Շահբազյանը հաջողություն է մաղթել Արման Ծառուկյանին

UFC-ում հանդես եկող Էդմեն Շահբազյանը ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանի հետ մարզումներից հետո հաջողություն է մաղթել նրան:

«Շատ լավ հավաք էր։ Ցուցադրիր քո հնարավորությունները, չեմպիոն»,- Ինստագրամի Story բաժնում գրել է ամերիկահայ մարզիկը:

Վերջին շրջանում Արման Ծառուկյանը մարզվում էր Լոս Անջելեսում: Նա հաջորդ մենամարտը կանցկացնի հունվարի 23-ին Աբու Դաբիում կայանալիք UFC 257 մրցաշարում, որտեղ ուժերը կչափի Գերմանիան ներկայացնող Նասրատ Հակպարաստի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում