Ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ մարտի 21-ի ցերեկը, 22-ին առանձին շրջաններում, 23-25-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 22-23-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երևան քաղաքում մարտի 21-ի ցերեկը, 22-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +15+17:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ +3+8,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ +3+8,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +11+13,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+8,
Լոռիում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +8+13,
Տավուշում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +9+14,
Արագածոտնի լեռներում գիշերը՝-2 +2, ցերեկը՝ +3+8,
Արագածոտնի նախալեռներում գիշերը+3+5, ցերեկը՝ +13+15,
Արարատում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +15+18,
Արմավիրում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +15+18,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ +3+8,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +15+18,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +19+24,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +12+16,
Արցախում գիշերը՝ +2+6 ցերեկը՝ +17+ 22:
Կարծիքներ