Ռուսաստանում հրկիզել են միգրանտների հանրակացարանը

Ռուսաստանում հրկիզել են միգրանտների հանրակացարանը

ՌԴ Տվերի մարզում տղամարդը հրկիզել է հանրակացարանը, որտեղ միգրանտներ են բնակվել։

Հանրակացարանի որոշ բնակիչներ բուժօգնության են դիմել:

Սոցցանցերում հայտնված տեսանյութում երևում է հրկիզման պահը։ Տտղամարդը միջանցքում պլաստիկ շշից հեղուկ է լցնում, այնուհետ վիճում այլ մարդկանց հետ և հրկիզում հանրակացարանը:

ՌԴ Տվերի մարզի քննչական վարչությունը և մարզային դատախազությունը հետաքննություն են սկսել միջադեպի առնչությամբ։ Դրա արդյունքների հիման վրա ընթացակարգային որոշում կկայացվի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում