Գյուղատնտեսության զարգացումը կարևոր է նորարարական մեթոդների ներգրավմամբ. Շիրակի մարզպետ

Գյուղատնտեսության զարգացումը կարևոր է նորարարական մեթոդների ներգրավմամբ. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր մասնակցել է Հայաստանում առաջին միջազգային LEADER համաժողովին, որի նպատակը տեղական ակտիվ դերակատարների համատեղ ջանքերով, համայնքային սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնություների իրականացմամբ Հայաստանի հյուսիսային երեք մարզերի զարգացմանն ու կյանքի որակի բարելավմանը նպաստելն է։

 

 

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Նազելի Բաղդասարյանը կարևորել է ծրագրի իրականացումը՝ ընդգծելով Եվրոպական միության կողմից թիրախային նախաձեռնությունների արդյունավետությունը․

 

«Շատ ուրախ եմ, որ այս կարևոր ծրագիրը մեկնարկում է Շիրակի մարզում, և լիահույս եմ, որ գործակցության մեկնարկի այս հարթակը լավագույն ավանդույթ կհանդիսանա ու կունենա շարունակություն։ Գյուղատնտեսության զարգացումը մեզ համար կարևոր է առավելապես նորարարական մեթոդների ներգրավմամբ, շատ կարևորում եմ նաև այս ծրագրերի իրականացման ժամանակ պետական, մասնավոր հատվածների, ինչպես նաև քաղհասարակության համագործակցությունը։ Այս ամենը կարևորվում է նաև կառավարության հնգամյա զարգացման ծրագրում, այնպես որ մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունն աջակցելու ձեզ՝ նախաձեռնությունների իրականացման ճանապարհին»։

 

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ-ում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Նշենք, որ LEAD ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հայաստանի հյուսիսային երեք մարզերում՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում, բաղկացած է երեք ենթածրագրերից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում