Մայրաքաղաքի մի շարք կազմակերպություններում գործարկվելու են էլեկտրաշչակներ. Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է
Մարտի 1-ին՝ ժամը 16:00-ին, Երևանի պետական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրաշչակ:
Քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ քաղաքացիական պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների ընթացքում մարտի 1-3-ը մայրաքաղաքի Աջափնյակ, Ավան, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Շենգավիթ, Դավթաշեն վարչական շրջանների տարբեր կազմակերպություններում նույնպես գործարկվելու են էլեկտրաշչակներ:
Կարծիքներ