Մերկելը պատմել է Բելառուսի ընդդիմությանն աջակցելու ծրագրի մասին
Գերմանիայի իշխանություններն ընդունել են Բելառուսի ընդդիմությանն աջակցելու գործողությունների ծրագիրը։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է ria.ru-ն։
Մերկելը նշել է, որ կառավարությունն ընդունել է «Բելառուսի քաղաքացիական հասարակություն» գործողությունների ծրագիրը, որի շրջանակում «քաղաքական հալածանքի ենթարկվող ընդդիմադիրները պարզեցված ընթացակարգով վիզա ստանալու հնարավորություն կունենան»։
Մերկելը Մինսկի իշխանություններին կոչ է արել «անհապաղ դադարեցնել բռնությունը և ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին»։
Նա վերստին հայտարարել է, որ Գերմանիան և ԵՄ-ն «կշարունակեն պատասխանատվության ենթարկել Բելառուսում Մարդու իրավունքների խախտումների մեղավորներին»:
Կարծիքներ