«Սպուտնիկ V»-ն ԽՍՀՄ-ից հետո Ռուսաստանի ամենախոշոր գիտական առաջընթացն է. Bloomberg
Կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը, որի նկատմամբ Արևմուտքն ի սկզբանե թերահավատորեն էր տրամադրված, այժմ համավարակի դեմ պայքարում ընդունելի է դարձել ամբողջ աշխարհում: Այս մասին հոդված է հրապարակել Bloomberg պարբերականը:
Նշվում է, որ պատվաստանյութը ստանալու համար երկրները «հերթ են կանգնում» այն բանից հետո, երբ հեղինակավոր The Lancet բժշկական հանդեսում հրապարակվել էին պատվաստանյութի փորձարկման երրորդ փուլի արդյունքները, որոնք ապացուցում են դեղամիջոցի բարձր արդյունավետությունը:
Պարբերականը նշում է, որ «պատվաստանյութի մրցավազքը» ստացել է աշխարհաքաղաքական նշանակություն: Bloomberg-ի հավաստմամբ՝ սա խորհրդային կարգերից հետո Ռուսաստանի ամենախոշոր գիտական առաջընթացն է:
Կարծիքներ