NASA-ն ցուցադրել է մոլորակների շքերթի լուսանկարները

NASA-ն ցուցադրել է մոլորակների շքերթի լուսանկարները

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) ցուցադրել է մոլորակների շքերթի լուսանկարը, որը տեղի է ունեցել հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը: Լուսանկարները հրապարակվել են հունիսի 24-ին NASA-ի կայքում:

Կադրերում երևում են Մերկուրին, Վեներան, Մարսը, Յուպիտերը և Սատուրնը։ Նրանց կողքին գտնվում էր Երկրի արբանյակը՝ Լուսինը։
Հաջորդ անգամ նման երևույթ հնարավոր կլինի դիտել 2040 թվականին։ Մոլորակների մեծ շքերթներ՝ Արեգակնային համակարգի 5-6 կամ բոլոր մոլորակների մասնակցությամբ, տեղի են ունենում 18 տարին մեկ անգամ։

Հաջորդ անգամ երկրացիները կտեսնեն, թե ինչպես մեկ շարքով կկանգնեն Մարսը, Յուպիտերը, Մերկուրին, Վեներան և Սատուրնը, վերջիններիս միջև կձևավորվի, այսպես կոչված, լուսնային մահիկ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում