Հայաստան-Նախիջևան սահմանին 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հուլիսի 15-ին տեղական ժամանակով ժամը 10:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։52-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 39․27⁰ և արևելյան երկայնության 46.10⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի՝ Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․5 մագնիտուդով երկրաշարժ:
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի, Քաջարան և Կապան քաղաքներում՝ 4 բալ ուժգնությամբ։
Կարծիքներ