Դորտմունդի «Բորուսիա»-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է

Դորտմունդի «Բորուսիա»-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկեցին կիսաեզրափակիչի պատասխան խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզում հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսիա»-ին: Թիմերի առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթել էր գերմանական թիմը:

Ինչպես առաջին խաղում, այս հանդիպմանը ևս, «Բորուսիա»-ն միայն մեկ գնդակի առավելությամբ գերազանցեց ՊՍԺ-ին: «Մեղուների» կազմում աչքի ընկավ Մատս Հյումմելսը:

Դորտմունդի «Բորուսիա»-ն դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Մայիսի 8-ին կկայանա «Ռեալ»-«Բավարիա» հանդիպումը: Այս ակումբների առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 2:2 հաշվով:

Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Լոնդոնում` հունիսի 1-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում