Եթե ՀՀ անվտանգության մասով սպառնալիք լինի, հանրության հետ կկիսվենք. Արմեն Գրիգորյան

Եթե ՀՀ անվտանգության մասով սպառնալիք լինի, հանրության հետ կկիսվենք. Արմեն Գրիգորյան

Եթե որևէ ինֆորմացիա լինի, որը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության անվտանգային իրավիճակի հետ, այդ ինֆորմացիայով կկիսվենք հանրության հետ:

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին:

«Եթե Հայաստանի Հանրապետության անվտանգության վերաբերյալ սպառնալիք տեսնենք, բնականաբար, հանրության հետ կկիսվենք: Եթե ունենանք որևէ ինֆորմացիա, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքներին, բնականաբար, մենք կկիսվենք հանրության հետ»,- ասաց նա:

ԱԽ քարտուղարը նաև հիշեցրեց, որ ՊՆ-ն պարբերաբար տեղեկություն է տրամադրում հանրությանը, նաև հերքում է կեղծ լուրերը՝ սահմանային իրավիճակի հետ կապված.

«ՀՀ առաջարկը շարունակում է մնալ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը, և շարունակում ենք սրա մասին խոսել, աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմ լինի»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում