ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ սահմանին զոհված երկու հայ զինծառայողների հիշատակը
Ազգային ժողովում նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ. Պատգամավորները հարգեցին օգոստոսի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված ՀՀ զինված ուժերի երկու զինծառայողների հիշատակը: Նման առաջարկով հանդես եկավ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի և Գեղարքունիքի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից արձակած կրակոցների հետևանքով զոհվել են պայմանագրային զինծառայող Վահան Թաթոսյանը և ժամկետային զինծառայող Արման Հակոբյանը:
Կարծիքներ