Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե`
անձը չունի կենսաթոշակի իրավունք,
կենսաթոշակի իրավունք ունեցող անձը,ըստ Հայաuտանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով,
ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար:
Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Կարծիքներ