17 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ԱԱԾ-ի շենք
Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցության ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքի մասնակիցները Մատենադարանի մոտից երթով շարժվում են դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք:
Հանրահավաքի կազմակերպիչները նշեցին, որ երթի հետագա երթուղին կներկայացնեն հաջորդիվ:
17 կուսակցության ներկայացուցիչները հանրահավաք էին հրավիրել նաև նոյեմբերի 11-ին: Նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Կուսակցությունները հանրահավաք են հրավիրել, նշելով, որ ներկայացնելու են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը: ՀՀ ոստիկանությունը պահանջում է դադարեցնել Մատենադարանի մոտ նախատեսված 17 կուսակցությունների հանրահավաքը, նշելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում, արգելվում է հավաքների անցկացումը:
Կարծիքներ