Հինգ համեղ ու օգտակար մթերք որովայնի ճարպաշերտերից ազատվելու համար
Ավելորդ քաշի դեմ պայքարը կարող է բավական երկարատև ու բարդ լինել, քանի որ ցանկալի արդյունքին հասնելու համար մարդիկ ստիպված են լինում հսկայական ջանքեր գործադրել ու խիստ սահմանափակումներ անել սննդակարգում։ Առավել դժվար է լինում որովայնի ու գոտկատեղի ենթամաշկային ճարպաշերտերից ազատվելը, քանի որ այդ ճարպային կուտակումներն ավելի դանդաղ են այրվում։
Այս հատվածի ճարպային կուտակումներից ազատվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հետևել կետոգենային սննդակարգին, քանի որ այն օգնում է կարճ ժամանակահատվածում ազատվել անգամ ամենակայուն ճարպաշերտերից։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կետոգենային սննդակարգի հինգ առանցքային մթերք, որոնք մշտական սննդակարգի մասը դարձնելը կօգնի հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից։
Ավոկադո
Այս միրգը հարուստ է առողջարար ճարպերով ու մանրաթելերով, որոնք օգնում են դանդաղեցնել մարսողության գործընթացներն ու երկար ժամանակով ազատում են քաղցի զգացումից։ Նման ազդեցության շնորհիվ մարդն ավելի քիչ կալորիա է օգտագործում, ինչն էլ նպաստում է քաշի նվազմանը։
Ընկույզներ
Նուշը, պիստակն ու հունական ընկույզը հարուստ են օգտակար ճարպերով, սպիտակուցներով ու մանրաթելերով, որոնք նույնպես ազատում են քաղցի զգացումից՝ օգնելով ազատվել ավելորդ քաշից։
Հավկիթ
Սպիտակուցներով, ամինաթթուներով ու օգտակար ճարպերով հարուստ այս մթերքն ունի շատ ցածր կալորիականություն։ Այն խթանում է նյութափոխանակությունն ու հագեցնում է ՝ երկար ժամանակով ազատելով քաղցի զգացումից։ Նախաճաշին հավկիթ ուտելը թույլ կտա խուսափել օրվա ընթացքում ավելորդ կալորիաներից ու քաշի ավելացումից։
Հատապտուղներ
Հապալասը, ազնվամորին, ելակն ու այլ հատապտուղներն ունեն բավական ցածր կալորիականություն, սակայն հարուստ են դիետիկ մանրաթելերով, С և K վիտամիններով ու մագնեզիումով։ Վերջինս խթանում է նյութափոխանակությունն ու այրում է ենթամաշկային ճարպը։
Մուգ շոկոլադ
Այս մթերքը հարուստ է մոնոչհագեցած ճարպաթթուներով, որոնք արագացնում են նյութափոխանակությունը, ինչն էլ օգնում է այրել ճարպն ու ավելորդ կալորիաները։
Կարծիքներ