Չադի մահացած նախագահի որդին դարձել Է պետության ղեկավարի պաշտոնակատար

Չադի մահացած նախագահի որդին դարձել Է պետության ղեկավարի պաշտոնակատար

Չադի անցումային զինվորական խորհրդի ղեկավար գեներալ-լեյտենանտ Մահամատ Իդրիս Դեբի Ինտոն դարձել Է Չադի Հանրապետության նախագահի՝ պետության ղեկավարի եւ զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնակատար: Այդ մասին ասված Է ապրիլի 21-ին Չադի նախագահի պաշտոնական պորտալում հրապարակված՝ անցումայիան շրջանի խարտիայում: «Այն բանի հետեւանքով, որ Չադի նախագահի պաշտոնն ընթացիկ տարվա ապրիլի 20-ին թափուր Է մնացել Իդրիս Դեբի Ինտոյի մահվանից հետո, ստեղծվում են անցումային շրջանի կառավարման մարմիններ:- Դրանք են անցումային զինվորական խորհուրդը, անցումային ազգային խորհուրդը եւ անցումային կառավարությունը»:

Սահմանված Է, որ զինվորական խորհրդի ղեկավարը կատարում Է Չադի նախագահի պարտականությունները: Այդ պաշտոնն ապրիլի 20-ին մարմի ստեղծման պահից զբաղեցնում Է մահացած նախագահի որդի Մահամատ Իդրիս Դեբի Ինտոն: Միաժամանակ Չադում դադարեցված Է Սահանադրության գործողությունը, որի դերը կատարում Է անցումային շրջանի խարտիան: Բուն անցումային շրջանը կտեւի 18 ամիս, ինչից հետո կկայանան նորացված պետական կառույցների ընտրությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում