Մեքենան դուրս է եկել Դիլիջան-Իջևան ավտոճանապարհից ու հայտնվել Աղստև գետում. վարորդը հոսպիտալացվել է
Փետրվարի 26-ին՝ ժամը 07։53-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 104-րդ կմ-ին «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Մ., ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը և ուղևոր Հ. Մ.-ն (ծնված 1977 թ․) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով: Վարորդը հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:
Կարծիքներ