Pfizer/BioNTech-ի պատվաստանյութի արդյունավետությունը 85 տոկոսի է հասնում. հետազոտություն

Pfizer/BioNTech-ի պատվաստանյութի արդյունավետությունը 85 տոկոսի է հասնում. հետազոտություն

Pfizer/BioNTech-ի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը 85 տոկոսի է հասնում: Այս մասին հաղորդվում է The Lancet բժշկական ամսագրում հրապարակված նյութում:

Պարբերականը հիմնվում է Իսրայելի «Շեբա» բժշկական կենտրոնում պատվաստված ավելի քան 7000 բուժաշխատողի վրա կատարված հետազոտությունների վրա: Փորձագետները պատվաստանյութն ընդունելուց հետո 15-ից 28 օրվա ընթացքում COVID-19-ի ախտանիշների 85 տոկոս նվազում են գրանցել:

Ընդ որում, վարակվածների ընդհանուր թիվը, այդ թվում` ասիմպտոմատիկ կրողների, նվազել է 75 տոկոսով, պարզել են հետազոտության հեղինակները:

Ամերիկյան Pfizer ընկերությունը նշել է, որ ուսումնասիրում է Իսրայելից եւ այլ երկրներից ստացված տվյալները` իր դեղամիջոցի արդյունավետությունը պարզելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում