Սիրիայի ափերի մոտ անտիկ նավահանգստի ավերակներ են հայտնաբերվել

Սիրիայի ափերի մոտ անտիկ նավահանգստի ավերակներ են հայտնաբերվել

Գիտությանն անծանոթ անտիկ նավահանգիստը հայտնաբերվել է Սիրիայի ափերի մոտ, հայտարարել է Ռուսաստանի  «Հասարակական գիտությունների և միջազգային հարաբերությունների ինստիտուտի» տնօրեն Դմիտրի Տատարկովը: Նավահանգիստը ենթադրաբար հռոմեական ժամանակաշրջանին է թվագրվում, գրում է Ռիա Նովոստին։

Նավահանգստի ավերակներն հայտնաբերվել են ռուս-սիրիական հնագիտական ​​առաքելության երկրորդ դաշտային սեզոնի ընթացքում:

 

Թերեւս սա նույնիսկ նավահանգիստ չէ, այլ մ.թ. 1-ին դարի ծովային ամրոց: Հայտնաբերվել են հիդրոտեխնիկական կառույցների մնացորդներ, փարոս և չորս մարմարե սյուներ: Ուղեկցող կերամիկական նյութը թույլ կտա ավելի մանրամասն թվագրել օբյեկտը: Սա լուրջ գտածո է », – ասել է  Տատարկովը։

 

Նրա խոսքով ՝ գիտնականները զննել են ծովի հատակը ստորջրյա մեքենաների օգնությամբ: Միևնույն ժամանակ, նավահանգստից բացի, հայտնաբերվել են անտիկ ժամանակաշրջանի երեք խարիսխներ, ինչպես նաև հնագույն հիդրոտեխնիկական կառույցների մնացորդներ ՝ ծովապատնեշներ, կառանասյուներ: 

«Սրանք հին հունական ամֆորաների, փյունիկյան անոթների, եգիպտական ​​ծաղկամանների, հռոմեական քարե կենցաղային իրերի մնացորդներ են: Սա մեզ թույլ կտա վերակառուցել Միջերկրական ծովի հետ կապող ծովային առևտրի  ուղիները: Մենք կկարողանանք որոշել նավահանգիստները, որոնք գոյություն ունեին այդ ժամանակ », – ասել է Տատարկովը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում