ՀՀ կառավարությունը և ԱՄՀ-ն պատրաստակամ են շարունակել արդյունավետ համագործակցությունը

ՀՀ կառավարությունը և ԱՄՀ-ն պատրաստակամ են շարունակել արդյունավետ համագործակցությունը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն  ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին Հայաստանում աշխատանքային առաքելությունն ավարտելու կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող Ումանգ Ռավաթին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Մեհդի Ռաիսիին Հայաստանում ծավալած ակտիվ և արդյունավետ գործունեության համար, ինչպես նաև շնորհավորել Ումանգ Ռավաթին նշանակման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ հիմնադրամի և  Հայաստանի կառավարության միջև ձևավորված  գործընկերային  հարաբերությունները և  արդյունավետ փոխգործակցությունը հետագայում ևս շարունակական կլինեն:

Ումանգ Ռավաթն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով արդյունավետ համագործակցությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում