Բրավո․ ո՞ւր էր, թե նրա դուխը ունենային շատերը․ Միքայել Միրիջանյանը՝ Ջհանգիրյանի մասին

Բրավո․ ո՞ւր էր, թե նրա դուխը ունենային շատերը․ Միքայել Միրիջանյանը՝ Ջհանգիրյանի մասին

«Արահետ» պարբերականի գլխավոր խմբագիր Միքայել Միրիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ի՞ՆՉ ԵՔ ԽԱՌՆՎԵԼ ԻՐԱՐ, ԲՐԱՎՈ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

Ի գիտություն իմ ընկերների՝ ասեմ, որ ԱՄՆ ողջ արդարադատության համակարգը հիմնված է հենց նմանատիպ սակարկությունների ու առևտրի վրա։ Եվ դա մի արտառոց երևույթ չպիտի համարվի դատաիրավական առնչություններում։

Չեմ պատկերացնում, թե, օրինակ, ԱՄՆ դեսպանին կամ միջազգային կառույցներին ինչպե՞ս պետք է հիմնավորեն պարոն Ջհանգիրյանին պատժելու շարժառիթները։

Դեռ ավելին, ես կողմ կլինեի, եթե բոլոր թալանչի ստահակներին կանչեին «կզարան», «տկլորացնեին» և 24 ժամ տային Հայաստանից «չքվելու» համար։

Ինչ է, սխալ կլինե՞ր, եթե սատկած առյուծաքաղ հեռոսին ասեին՝ արի 4 միլիարդ դոլար մուծվիր պետությանը և հայրենիքս ազատիր քո գաղջ ներկայությունից։

Ամեն օր է ապացուցվում, որ ժողովրդի դեմ պայքարում են ամենաստոր ոչնչությունները, ծերունի ծեծող, մանուկների հոգեբանությունը խաթարող, հացի սեղան սրբապղծող չմարդիկ։ Էլ ի՞նչ պետք է անեն սրանք, որ ասենք՝ բավ է հանդուրժենք։ Եթե ուժներս չի ներում դատել, գոնե փրկագին ստանալով վռնդենք։

Իսկ Ջհանգիրյանը այս դրվագում հանդես է եկել որպես ճկուն կոմբինատոր և պողպատե մուրճի հմուտ վարպետ։ Ո՞ւր էր, թե նրա դուխը ունենային շատերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում