Բռնցքամարտը օլիմպիական մարզաձևի կարգավիճակը կորցնելու լուրջ վտանգի առջև է կանգնած

Բռնցքամարտը օլիմպիական մարզաձևի կարգավիճակը կորցնելու լուրջ վտանգի առջև է կանգնած

Միջազգային Օլիմպիական կոմիտեն նոր որոշում է կայացրել՝ կապված Բռնցքամարտի Միջազգային ասոցիացիայի (IBA) հետ։

IBA-ին չի թույլատրվելու կազմակերպել 2024 թվականի Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերը։ Համապատասխանաբար, բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան չի կարող մասնակցություն ունենալ անմիջական Օլիմպիական խաղերի մրցաշարերի կազմակերպմանը։

Որոշման մեջ այս քայլը բացատրվում է կազմակերպությունում շարունակվող կառավարչական ճգնաժամով։ Մասնավորապես, սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) խախտումներ է գտել բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրություններում, որի արդյունքում ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Ումար Կրեմլյովը։

Հիշեցնենք, որ Տոկիո 2020-ը նույնպես անցկացվեց առանց IBA-ի մասնակցության։ Ավելին, բռնցքամարտն այսօր օլիմպիական մարզաձևի կարգավիճակը կորցնելու վտանգի առջև է կանգնած․ Լոս Անջելես-2028-ի նախնական ծրագրում այն ընդգրկված չէ։

ՄՕԿ-ի սպորտային տնօրեն Քիթ Մակկոնելին հայտարարել է, որ բռնցքամարտի հանրության շահերից ելնելով, օլիմպիական որակավորման մրցաշարերը և բուն Օլիմպիական խաղերում բռնցքամարտի մրցելույթները չեն անցկացվի IBA-ի հովանու ներքո։ Դրա փոխարեն, ինչպես և Տոկիո-2020-ի ընթացքում, ՄՕԿ-ը անձամբ կկազմակերպի Օլիմպիական խաղերի հետ կապված բոլոր մրցելույթները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում