Մոլդովայի նախագահն նախատեսում է առաջիկայում այցելել Կիև
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է առաջիկայում Կիև այցելելու մտադրության մասին: Այցի մանրամասների վերաբերյալ նախագահը ոչինչ չի ասել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Prime հեռուստաալիքի ուղիղ եթերում նա շեշտել է, որ մանրամասներ կհաղորդի այցի վերաբերյալ պայմանավորվածությունները համաձայնեցնելուց հետո:
Մայիսին պաշտոնական այցով Ուկրաինա էին մեկնել Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն և պատգամավոր Լիլիան Կարպը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այցը գաղտնի է եղել: Դրա մասին հետո են հայտնել:
Կարծիքներ