Թայվանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1038-ի
Առնվազն 1038 մարդ է վիրավորվել Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասված է Թայվանի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման շտաբի զեկույցում։
Նորացված տվյալների համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 09:00-ի դրությամբ զոհվածների թիվը նախկինի պես մնում է 9, ևս 93 բնակիչ օգնության է սպասում, իսկ 52-ն անհետ կորած է:
Ըստ կղզու Կենտրոնական օդերևութաբանական վարչության տվյալների հիման վրա ՏԱՍՍ-ի կատարած հաշվարկների՝ ապրիլի 3-ի առավոտից Թայվանում գրանցվել է առնվազն 322 հետցնցում։
Ժամը 08:30-ի դրությամբ ապրիլի լույս 4-ի գիշերը տեղի է ունեցել ավելի քան 5 մագնիտուդով չորս հետցնցում:
Թայվանում վերջին 25 տարվա ընթացքում ամենաուժգին երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 3-ի առավոտյան։ Հուալյանի գավառում 7,2 մագնիտուդ ստորգետնյա ցնցումները զգացվել են ամբողջ Թայվանում, ինչպես նաև Չինաստանի արևելքի Ֆուցզյանի և Ցզյանսիի նահանգներում:
Կարծիքներ