Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:54-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։10-ին, մարվել՝ 23։23-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում