Միլենա Խաչատրյանը գերազանցեց 2 թուրք մրցակիցներին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն. ծանրամարտի Մ20 և Մ23 ԵԱ
Ալբանական Դուրեսում ընթացող ծանրամարտի Մ20 և Մ23 Եվրոպայի առաջնությանը այսօր հաջող ելույթ ունեցավ Մ20 խմբում հանդես եկող 76կգ քաշային Միլենա Խաչատրյանը:Նա,երկամարտում գրանցելով 219 կգ (99+120) արդյունք, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։Նա լավագույնն էր թե՛ պոկում, թե՛ հրում վարժությունում։Այս մասին հայտնում են ծանրամարտի ֆեդերացիայից:
Հատկանշական է, որ Միլենայի 2 հիմնական մրցակիցները թուրքեր էին:Նրանցից Դիլարա Ուկանը 216 կգ արդյունքով դարձավ երկրորդը, իսկ Դիլարա Նարինը, ով նախապես ամենամեծ քաշն էր պատվիրել,ձախողեց հրում վարժությունը և մնաց առանց մեդալի:Բրոնզե մեդալակիր դարձավ լատվիացի Դանիելա Իվանովան 215 կգ արդյունքով։
Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից մեդալների համար կպայքարեն նաև Սուրեն Գրիգորյանը և Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ, Մ20) ու Վարդան Մանուկյանը (89 կգ, Մ23):
Կարծիքներ