Հրդեհ Գյումրի քաղաքում․ տուժածի վիճակը գնահատվել է ծանր
Դեկտեմբերի 18-ին, ժամը 12։42-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գոգոլի փողոցի տներից մեկի պատուհանից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:04-ին, մարվել՝ 13:17-ին: Այրվել են կենցաղային իրեր և կահույք։
Փրկարարները հյուրասենյակի հատակին հայտնաբերել են Ա․ Ա․-ին (ծնված 1956 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Կարծիքներ