ՀՀ Կառավարությունը նախատեսում է 200 մլն դոլար ծախսել երկաթուղու 45 կմ հատվածը վերականգնելու համար․ ՏԱՍՍ

ՀՀ Կառավարությունը նախատեսում է 200 մլն դոլար ծախսել երկաթուղու 45 կմ հատվածը վերականգնելու համար․ ՏԱՍՍ

Հայաստանի Կառավարությունը նախատեսում է վերականգնել Երասխ- Ջուլֆա-Օրդուբադ –Մեղրի-Հորադիզ երկաթուղու 45 կմ հատվածը, որի համար կծախսի մոտ 200 միլիոն դոլար: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Փորձագետների նախնական գնահատմամբ` Հայաստանի տարածքով անցնող երկաթուղային գծերի հատվածների վերականգնման ինդիկատիվ արժեքը կկազմի մոտ 200 միլիոն դոլար: Ընդհանուր առմամբ երկաթուղային գծի երկարությունը Հայաստանի տարածքով կկազմի մոտ 45 կիլոմետր, իսկ ճանապարհի ընդհանուր երկարությունը ՝ մոտ 340 կիլոմետր», - նշել է Գրիգորյանը:

ՀՀ փոխվարչապետի խոսքով Հայաստանն ու Ադրբեջանը կապող երկաթուղային երթուղին գործելու է երկաթուղային փոխադրումների միջազգայնորեն ընդունված կանոններով՝ փոխադարձության սկզբունքով և այն երկրների սուվերենության և իրավազորության շրջանակներում, որոնցով այն անցնելու է: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում