Այս տարվա երկու ամիսներին ծնվածների թիվն ավելացել է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Հայաստանում այս տարվա երկու ամիսներին ծնվածների թիվն ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցյալ տարվա հունվար-փետրվարին Հայաստանում ծնվել է 5389 երեխա, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 5495, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ծնվածների թիվն ավելացել է 106-ով: Բայց 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ ծնվածները 6-ով պակասել են:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ մահացածների թիվն է ավելացել: Նկատենք, որ նախորդ տարվա հունվար-փետրվարին մահացածների թիվը կազմել է 5001, իսկ 2019-ին արձանագրվել է մահվան 4 հազար 954 դեպք: Պաշտոնապես նույն ժամանակաշրջանում արձանագրվել է մահացության 5 հազար 960 դեպք, որից, ի դեպ, 462-ը, ըստ նախնական տվյալների, զինվորական գործողությունների հետեւանքով: Թեեւ այս դեպքերի հայտնաբերման եւ նույնականացման գործողություններով պայմանավորված՝ քաղաքացիական կացության գրանցումներն իրականացվել են այս հունվար եւ փետրվար ամիսներին, սակայն ժամանակագրական առումով տեղի են ունեցել 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում: Ըստ ՎԿ-ի տվյալների՝ վերջնական մշակման փուլում դրանք կներառվեն 2020 թվականի մահվան դեպքերի թվակազմում, արդյունքում կվերանայվեն նաեւ 2021-ի ցուցանիշները: Այսինքն՝ հնարավոր է, որ առաջիկայում 2021 թվականի մահացության ցուցանիշները նվազեն, իսկ 2020-ինը՝ ավելանան»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Подробнее: https://shabat.am/am/article/252167/Ays-tarva-erku-amisnerin-tsnvatsneri
Կարծիքներ