ԱՄՆ-ը չի համահեղինակել ՄԱԿ-ի՝ Ռուսաստանին դատապարտող և Կիևին աջակցող բանաձևը

Ռուսաստանի՝ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից ի վեր առաջին անգամ ԱՄՆ-ը չի եղել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի նախագծի համահեղինակներից, որոնք աջակցում են Կիևին և դատապարտում Մոսկվայի գործողությունները:
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Միացյալ Նահանգները համահովանավորել է ՄԱԿ-ի գրեթե բոլոր բանաձևերը՝ ի պաշտպանություն Ուկրաինայի և Ռուսաստանին դատապարտող, որոնք ներկայացվել են Ուկրաինայի պատերազմից մինչ օրս: Գործակալությունը փաստաթղթի նախագծին աջակցությունից հրաժարվելու ԱՄՆ որոշումը որակել է որպես «Ուկրաինայի ամենահզոր դաշնակցի քաղաքականության կտրուկ շրջադարձ»։
Սա արտացոլում է Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև աճող տարաձայնությունը, որն առաջացել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման վերջինիս փորձերի ֆոնին։
Բանաձևի նախագիծը դատապարտում է Ռուսաստանի գործողությունները և նշում նրա հավատարմությունը «Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։
«Նախորդ տարիներին Միացյալ Նահանգները մշտապես հանդես է եկել նման բանաձևերի համահեղինակությամբ՝ ի պաշտպանություն Ուկրաինայում արդար խաղաղության»,- ասել է գործակալության աղբյուրներից մեկը։
Նրա տեղեկություններով՝ մինչ օրս փաստաթղթի համահեղինակ է դարձել ավելի քան 50 երկիր, սակայն գործակալության զրուցակիցները հրաժարվել են նշել նրանց անունները։ Որպես կանոն, որոշման նախագծի համահեղինակ կարող են դառնալ մինչև Գլխավոր ասամբլեայի կողմից այն քննարկելը։
Կարծիքներ