Ռոնալդուն «չի օգնի» «Յուվենտուսին» Ա Սերիայի վերջին տուրում

Ռոնալդուն «չի օգնի» «Յուվենտուսին» Ա Սերիայի վերջին տուրում

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի Իտալիայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլի հանդիպմանը «Ռոմայի» դեմ խաղում, հայտնում է ակումբի կայքը: Հանդիպումը տեղի է ունենալու Թուրինում՝ շաբաթ օրը։ Խաղը սկսվում է Հայաստանի ժամանակով 22: 45-ին:
Պորտուգալացի հարձակվողը Ա Սերիայի 33 խաղերում խփել է 31 գոլ։ Ընդհանուր առմամբ, Ռոնալդուն 2019/20 մրցաշրջանի բոլոր մրցաշարերում ունի 45 խաղ և 35 գոլ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում