Վերջին 24 ժամում հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:
Երեսուն դիտակետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։
Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. Մարտակերտի, Մարտունու և Շուշայի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ռուս խաղաղապահները ավտոճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 306,7 տոննա մարդասիրական բեռ:
Կարծիքներ