Գազայի հատվածում իսրայելական հրետակոծության հետևանքով զոհվել է երեք մարդ

Գազայի հատվածում իսրայելական հրետակոծության հետևանքով զոհվել է երեք մարդ

Գազա քաղաքի վրա իսրայելական երկու հրետանային հարձակումների հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս 12-ը վիրավորվել են։

Այս մասին հաղորդում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը :

Հարվածները հասցվել են քաղաքի հարավային շրջաններում։ Առաջին դեպքում երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։ Երկրորդ գնդակոծության հետևանքով ևս մեկ մարդ զոհվել է, ևս 7-ը վիրավորվել են: Ավելի վաղ պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը հայտնել էր, որ զոհեր կան նաեւ Գազա քաղաքի արեւելյան շրջաններում իսրայելական ուժերի գնդակոծության հետեւանքով։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում