Հանրային տրանսպորտի վարորդները վերադարձել են աշխատանքի

Հանրային տրանսպորտի վարորդները վերադարձել են աշխատանքի

 Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող տրանսպորտի վարորդների հետ համապատասխան ստորաբաժանումների քննարկումների արդյունքում վարորդները վերադարձել են աշխատանքի:  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևաննի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ամփոփելով Երեւանի հանրային տրանսպորտի հետ կապված դեկտեմբերի 13-ի իրադարձությունների արդյունքները:

«Վարորդների աշխատանքային պայմանների շարունակական բարելավման խնդիրը քաղաքապետարանի օրակարգում է: Քաղաքային իշխանությունն արդեն իսկ գործուն քայլեր արել է եւ շարունակելու է անել այդ ուղղությամբ:

Քաղաքային իշխանությունը հետեւողականորեն իրականացնում է մեր մայրաքաղաքի համար կենսական կարեւորություն ունեցող տրանսպորտային բարեփոխումը՝ ստեղծելով անվտանգ, ժամանակակից, հարմարավետ եւ արժանապատիվ տրանսպորտ երեւանցիների համար: Այս գործընթացում հնարավոր կնճիռներն ու խոչընդոտները չեն կարող շեղել քաղաքային իշխանությանը դրված նպատակի իրագործումից»,- գրել է Կարապետյանը:

Հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ դեկտեմբերի 13-ի առավոտից չէին աշխատում՝ վարորդների բոյկոտի պատճառով. վարորդները պահանջում էին աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես, աշխատավարձի բարձրացում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում