Հայտնի է՝ քանի պետության ղեկավար ու նախարար է մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը

Հայտնի է՝ քանի պետության ղեկավար ու նախարար է մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը

Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը  մասնակցելու են մոտ 20 պետությունների ղեկավարներ։ Միջոցառումը նախատեսված է վաղը՝  հունիսի 3-ին, Անկարայում։

Թուրքիայի ղեկավարի գրասենյակի աղբյուրը հայտնել է, որ  Էրդողանի երդմնակալության արարողությանը կմասնակցեն բացի 20 պետությունների ղեկավարներից նաև տարբեր երկրներ ներկայացնող ավելի քան 40 նախարարներ։

Մեկնելու են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին, ՌԴ նախագահ Պուտինը, առանձին այցով մեկնելու  նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին, հյուրերի թվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ևս:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում