ԱԺ նախագահն ընդունել է Քերոլայն Քոքսին
Հայ ժողովրդի հավատարիմ բարեկամ Քերոլայն Քոքսն այսօր քաղաքավարության այցով իմ հյուրն էր:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Այն, ինչ հետևողականորեն ու անդավաճան կերպով տարիներ շարունակ իրականացրել է բարոնուհի Քոքսը Հայաստանի և Արցախի համար, վեր է շնորհակալության և երախտագիտության սահմաններից:
Տիկին Քոքսը շարունակում է տասնամյակների գործը՝ այս անգամ հանձնառություն ունենալով իր հեղինակությունն օգտագործել` բարձրաձայնելու մեր ռազմագերիների ու քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հիմնահարցը:
Կարծիքներ