2021 թ. հունվար-օգոստոսին ապահովվել են 984 մլրդ դրամ հարկային եկամուտներ. ՊԵԿ
2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ապահովվել են 984 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, պետական բյուջեի հարկային եկամուտները աճել են 96 մլրդ դրամով կամ 11 %-ով, 2019 թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատ՝ 46 մլրդ դրամ կամ 5 %-ով, 2018 թվականի համեմատ՝ 211 մլրդ դրամ կամ 27%-ով:
Աճել են նաև հարկ վճարողներին վերադարձված գումարները: Այսպես, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 34 մլրդ դրամ կամ 38 %, 2019 թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատ՝ 44 մլրդ դրամ կամ 57 %, իսկ 2018 թ. նույն ամիսների համեմատ՝ 55 մլրդ դրամ կամ 81 %:
Կարծիքներ