Ֆոն դեր Լյայենը եւ Բորելն այս շաբաթ կայցելեն Կիեւ Զելենսկիի հետ հանդիպման համար

Ֆոն դեր Լյայենը եւ Բորելն այս շաբաթ կայցելեն Կիեւ Զելենսկիի հետ հանդիպման համար

 Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն այս շաբաթ այց կկատարեն Կիեւ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպում անցկացնելու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 5-ին այդ մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը:

«Նախագահ ֆոն դեր Լյայենը եւ (Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության) գերագույն ներկայացուցիչ (Ժոզեպ) Բորելն այս շաբաթ կմեկնեն Կիեւ, որպեսզի հանդիպեն (Ուկրաինայի) նախագահ (Վլադիմիր) Զելենսկիի հետ՝ շաբաթ օրը Վարշավայում կայանալիք դոնորական միջոցառումից առաջ»,- գրել Է նա Twitter-ում:

Անցյալ շաբաթ արդեն Կիեւ Է այցելել Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան: Եվրամիությունը եւ Կանադան ապրիլի 9-ին Վարշավայում կանցկացնեն Կիեւի օգնության դոնորների միջազգային խորհրդաժողով՝ «Ելի՛ր Ուկրաինայի հետ» անվաման ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում