Արարատի մարզի Նորամարգ գյուղում ավտոկռունկն ընկել է գազի խողովակի վրա

Արարատի մարզի Նորամարգ գյուղում ավտոկռունկն ընկել է գազի խողովակի վրա

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 20-ին, ժամը 19։07-ին ահազանգ է ստացել, որ Նորամարգ գյուղում ավտոկռունկը շրջվել է գազատար խողովակի վրա. առկա է գազի արտահոսք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Նորամարգ գյուղի սկզբնամասում «MAZ» մակնիշի ավտոկռունկը (վարորդ՝ Ա. Պ., ծնված 1978 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գազատար խողովակաշարի վրա (մոտ 200 մմ տրամաչափի բարձր ճնշման), ինչի հետևանքով առաջացել է գազի արտահոսք:

Գազի արտահոսքը դադարեցվել է գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից վթարավերականգնողական աշխատանքների ավարտը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում